Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը

Ձկնաբուծությունը և այլ ակվատիկ տեսակների բուծումը Թուրքիայում կարևորագույն արտահանման արտադրություն է հանդիսանում: Թուրքիայում կամ այլ կերպ ասած՝ Միջերկրական արևելյան շրջանում, 2000 –ից մինչև 2016 թվականների ընթացքում ձկնաբուծության ծավալները քառապատկվել են: Այս քանակի ձկների երեք քառորդը արտահանվում է  ԵՄ, ժաղավրդի և միջին խավի քաղաքացիների սննդի կարիքները բավարարելու համար: Ձկնաբուծարանները Թուրքիայում գրեթե երիտասարդ արդյունաբերություն է համարվում, որը սկսվել է 1970-ականների սկզբին` ծիածան իշխան ձկնաատեսակով: Իհարկե, Թուրքիայի արտգործնախարարությունը մտադիր է ավելացնել ձկների և ակվատիկ այլ տեսակների տնտեսության ներուժը, լայնացնելով նաև բուծման ենթակա ակվատիկ տեսակները, վերահսկել էկոլոգիան և ձկնաբուծարանները, պահպանել վտանգված տեսակները, կառավարել առափնյա տարածքը և բարելավել միջազգային համագործակցությունները: Այս ամենը Թուրքիան իրականացնում է տարբեր օրենսդրությունների և կանոնակարգերի միջոցով, ներառյալ Ձկնաբուծության զարգացման ազգային ծրագրի (NMADP) իրականացման միջոցով: Ձկնաբուծության մասին օրենքը (NMADP) փոփոխվել է ԵՄ կանոնակարգերի համաձայն 2009 թ.-ին։ Ձկնորսությունը Թուրքիայում և նրա ափամերձ տարածքներում շատ տարածված և հանրաճանաչ մարզաձև է: Իհարկե, և՛ թուրք, և՛ օտարերկրյա քաղաքացիները հարկադրաբար արտոնագրված պիտի լինեն: Թուրքիայի ամենատարածված ձկնորսական տարածքներից ոմանք են Միջերկրական ծովը, Էգեյան և Սև ծովը:

Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը
Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը

Տարբեր ձկնատեսակների բուծումը Թուրքիայում
Թուրքիայում ձկնաբուծությունը համեմատաբար կարճ պատմություն ունի: 1960-ականների վերջին երկրում ձկնաբուծությունը և այլ տեսակների բուծումը սկսվեց հետևյալ տեսակնրից՝ ծիածանի իշխանի (Onchorhynchus mykiss), սովորական ծածան (Cyprinus carpio), ոսկե սպառ (Sparus aurata) և սովորական լավրակ (Dicentrarchus labrax): 1980-ականների կեսերին հիմնական 3 ձկնատեսակների բուծումը, այսինքն՝ ծիածանի իշխան և ատալանտյան սպառ տեսակների բուծումը սկսվեց ու 90-ականների ժամանակ արագ աճ գրանցեց, իսկ 2009 թվականին, ձկնաբուծությունը և այլ ակվատիկ տեսակների բուծումը Թուրքիայում 158,000 տոննայի չափով աճ արձանագրեց: 2009 թ.-ին 8551 ձկնաբուծարաններում արտադրել են ծիածանի իշխան, ատալանտյան սպառ, սովորական  լավրակ, ծովային ձկների, ոստրե, սովորական ծածան և այլ ակվատիկ տեսակներ: Եվրոպայում, Թուրքիան իշխանի ձկնաբուծության ասպարեզում է-ին հորիզոնականում է գտնվում, և 2016 թվականին այն շնորհվեց ատլանտյան սպառի և սովորական լավրակի առաջատար արտադրողի կոչում:

Ձկնաբուծական եղանակներն ու մեթոդները Թուրքիայում
Վերջերս Թուրքիայում ստեղծվեց ձկնաբուծության տնտեսվարողների միությունը և սկսեց գնահատելի աջակցություններ ցուցաբերել երկրին՝ ակվատիկ տնտեսության և ձկնաբուծության արդյունաբերության զարգացման ոլորտում: Այսօր երկիրը սույն ոլորտում բավականաչափ օժտված է գիտելիքներով և հսկայական հետազոտական ​​կարողություններով, չնայած նրան, որ դեռևս անհրաժեշտ են մեծ համագործակցություններ և ջանքեր այս շահութաբեր արդյունաբերության բարգավաճման համար: Վերջերս, Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց, որով նախատեսում է, որ միջին մասնագետ անձնակազմը պետք է ձկնաբուծական ընկերություններում և բուծարաններում հարկադիր և որոշակի ժամանակահատվածի համար աշխատանքային փորձ ունենան: Թուրքիայում ձկնաբուծության եղանակներն ու մեթոդների պատմությունը մի քանի դար են վերադառնում՝ «լայնածավալ ձկնաբուծության» մեթոդին: Այս մեթոդը հայտնի է նաև որպես «բուծում ծովալճակում» և կիրառվում է Թուրքիայի միջերկրածովային վայրերում: Ժամանակակից և արդի ձկնաբուծությունը սկսվեց 1960-ականների վերջին: Սկզբից առաջին բազմեցրած

Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը
Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը

ձկնատեսակը ծիածանի իշխանն էր, որի ձվերը ներմուծվել էին Իտալիայից: Սովորական ծածան ձկի բուծումը սկսվել է 1970-ականներին, սակայն, մինչ 1985-ին էական բարելավում տեղի չի ունեցել: Հետագա կարևոր փորձերը և զարգացումները ծիածանի իշխանի և սաղմոնի բուծման վերաբերյալ տեղե են ունեցել Սև ծովում 90-ականների սկզբին: Միջերկրական ծովում կորոմա տեսակի ծովախեցգետինների բուծման միայն մեկ փորձ իրականցվեց, իսկ հետագայում` 90-ականների ընթացքում, եգեյան ծովի հյուսիսային հատվածում և Մարմարա ծովում հաջողությամբ իրականացվեց: Սաղմոն ձկի ատլանտյան մոդելի փորձը սև ծովում  ձախողվեց բայց ծիածանի իշխանի բուծումը շարունակվում է: Թուրքիայում ձկնաբուծության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հիմնականում հիմնված է տարբեր գիշատիչ ձկնատեսակների բուծման խտացված համակարգերի վրա:

Թուրքիայի ամենակարևոր ձկնաբուծարանները
Թուրքիան շրջապատված է չորս ծովերով: Այս չորս ծովերը այս բնական պաշարներով հարուստ, բազմազան ափամերձ տեր երկրին հնարավորություն են տալիս աջակցել և ստեղծել բազմաթիվ տնտեսական գործողություններ: 26 միլիոն հեկտար ջրային տարածք և 714177 կմ երկարությամբ գետերով Թուրքիան ունի բոլոր ձկնաբուծության համար անհրաժեշտ բնական պայմաններ և պաշարները: Հույս կա, որ Թուրքիայում ձկնաբուծարանների զարգացման արագ տեմպերը կշարունակվեն: Թուրքիան մտադիր է իրականացնելով իր հատուկ նախագծերի մի մասը մինչ 2018-ին, որոնք վերաբերվում են Գյուղատնտեսություն, անտառտնտեսություն և ձկնաբուծության,  ԵՄ-ում դառնալ ամենախոշոր խաղացողը, նախատեսելով միանալ օրենքին հաջորդ տասնամյակում: Köksal Yılmaz  ձկնաբուծարանը, գտնվելով Ստամբուլի Բոստանչի (Bostancı) համայնքում առկա Մարմարա ծովի երկայնքով, հանդիսանում է ամենահանրաճանաչ ձկնաբուծարանը  սովորական լավրակ և ատլանտյան սպառ ձկնատեսակների բուծման կենտրոն:

Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը
Թուրքիայում ձկնաբուծության պատմությունը

Թուրքիայի միջերկրածովյան լագոնները նաև երկրի մեկ այլ կարևոր ձկնաբուծության կենտրոններ են հանդիսանում: Մոտավորապես ձկնաբուծության աշխատանքների 40 տոկոսը նվիրված է ծիածանի իշխանի բուծման համար, որն իրականացվում է բետոնե ավազաններում և մեծ վանդակներում լճակների և ջրամբարների մեջ: Թուրքիայի Եվրոպական ափերն են ահնդիսանում գլխաոր վայրեր ոսկե սպառ և ատալնտյան սպառ ձկնատեսակների բուծման համար, որոնք նույնպես հանրաճանաչ և համեղ ձուկեր են: Թուրքիայում ձկների արտադրության մեծ մասը նվիրված է դրանց արտահանմանը:

“Ֆարդ” Ձկնաբուծական հիմնարկը իր պատրատականությունն է հայտարարում տարբեր երկրներում ձկնաբուծարանների կառուցման, փակ հանգույց բուծման ժամանակակից համակարգերի նախագծման օժանդակության մասին:

Բեհրուզ Ֆարդ
Ձկնաբուծության վերլուծաբան և խնդիրների լուծման փորձագետ