Ինչ՞ է հիվանդությունը։

  • Որևէ երևույթ, որն առաջացնում է անոմալի և թերություններ որոշակի բնակչության շրջանում:
  • Անոմալի երևույթ, որը պայմանավորված է նորմալ պայմաններից դուրս ձկների օրգանիզմում առկա էակների վնասակար ազդեցությամբ
Ինչ՞ է հիվանդությունը։

Հիվանդության աղբյուրները

Սննդային հիվանդություն

1- Օթորդիսման (Թիամինի պակսություն)

2- Կապույտ փայլուն ձուկ

3- Լիպոյիդոզ

4- Հեպատոմա

5- Բոտուլիզմ

6- Ռաշիտիզմ

Օթորդիսման
Հիվանդությունը պայմանավորված է վիտամին B1- ի (տիամինի) անբավարարությամբ կամ թիամինազ ֆերմենտի առկայությամբ, որն էլ կանխում է վիտամինի ընկալումը ստամոքսի մեջ: Ձուկը կորցնում է իր հավասարակշրությունը, անշարժ մնում է ավազանի հատակին ու դրան գրգռման դեպքում, պտտվում է իր հորիզոնական առանցքի վրա: Հարկ է նշել, որ տիամինազը առկա է այնպիսի ձկների մարմնում, ինչպիսին է կիլկա ձուկը, որը ոչնչացվում է ջերմության ինդուկցիայի ժամանակ:

Կապույտ փայլուն ձուկ
Ձկների կամ բիոտինի անբավարարություն հիվանդությունը, որի շժամանակ կապտագույն լորձային թաղանթ է առաջանում ու կարող է ծածկել ձկան մարմնի մեծ մասը։  Հիվանդության զարգացման ընթացքում թաղանթը անհետանում է և ձկների մարմինը բիծերով լցված տեսք է ստանում:

Լիպոյիդոզ
Լիպիդոզը կամ լյարդի ճարպի դեգեներացիան, ինչը պայմանավորված է ածխաջրերով կամ ճարպով լի սննդակարգ, հատկապես ցուրտ սեզոնում և, հետևաբար, դիետայի անհավասարակշռությունը այս վիճակի հիմնական պատճառն է: Նաև, ռետինոլի, քոլինի և բիոտինի պակասը սննդակարգի մեջ նույնպես կարող է հանգեցնել այս խնդիրին: Այն հնարավոր է բուժել` փոխելով դիետան և ավելացնելով վիտամին E և ավելացնել ձկների ակտիվությունը:

Ախտանիշներ՝ Մաշկի մգություն, էկզոֆթալիա, ձկները մշտապես մնում են ջրի մակերևույթում: Տեսանելի այտուցված և գունատ լյարդ: Խռիկների վերածումը մուք կարմիր գույնից դեպի գունատ վիճակ։

Հեպատոմա (Աֆլատոկսիկոզ)
Լյարդի խոշոր ուռուցքներ, մանավանդ ծիածանի իշխանի լյարդում, սովորաբար նշանակում են աֆլատոքսինի թունավորում, որը առաջանում է մի քանի ամիս անց հետո իշխանի սնուցումը նույնիսկ փոքր քանակությամբ բորբոսված յուղաին սերմերով։ Ախտանիշներ՝ Որովայնի այտուցվածություն, արյան կարմիր բջիջների քանակի նվազման հետևանքով առաջացած անեմիա, արյան սպիտակուցի մակարդակը նորմայից ցածր է, իսկ լյարդը ցույց է տալիս մեղմ արյունահոսության առկայությունը: Զգուշորեն հավասարակշռել սնունդը և ապահովել այն առողջ և որակյալ աղբյուրներից:

Բոտուլիզմ
Այս հիվանդության պատճառը տոքսիններն են, որոնք արտադրվում են CLOSTRIDIUM BOTULINUM մանրէի միջոցով:

Այս մանրէն գտնվում է սպորների տեսքով հողում, տիղմում և հողի ջրավազանում աճեցված իշխանի աղքի մեջ, որը կարող է սկսվել բողբոջել բավարար ջերմության և թթվածնի պակասի պայմաններում, կամ երբ ջրի մեջ մնացել են սատկած ձկներ, այնուհետև սկսել արտադրել մահացու բոտուլոնիումի տոքսինը:

Կանխարգելում՝ Խուսափել մնացած սննդի և սատկած ձկների սպառումից և հնարավորինս շուտ հավաքել ջրավազաններում սատկած ձկներին և վերացնել վարակված ձկները:

Ռախիտ
Ոսկրի  փափկեվցում կամ ողնաշարի շեղում, որը նույնպես ուղորդվում է խռիկների կափարի կրճատման հետ, կարող է պայմանավորված լինել ձկան սննդակարգում ֆոսֆորի և կալցիումի անհավասարակշռված քանակությամբ, ինչպես նաև հորմոնալ (մարսողական) – մակաբուծային վարակ (Ictiosporidium-Myxosoma) – մանրէաբանական վարակ (տուբերկուլյոզ) և կամ ժառանգություն (աննորմալություններ):

Ուղղահայաց ողնաշարի փոփոխություններ`լորդոզ

Հորիզոնական ողնաշարի փոփոխություններ՝ սկոլիոզ

Միջավայր՝

  • Արևայրուք

Հիվանդությունը պայմանավորված է ձկների մարմնի վրա արևի ուլտրամանուշակագույն ճառագայթի շփման հետևանքով, որի դեպքում, սկզբում, ձկների մաշկի տակ ստեղծվում է որոշակի բիծ, և հիվանդության առաջատար փուլում մաշկի մեմբրանը թափանցիկ է դառնում, նույնիսկ երևում են հիմքում ընկած մկանները: .

Նիասինի, ինչպես նաև B և C- վիտամինների անբավարարությունը կարող են բարձրացնել ձկան մաշկի զգայունությունը լույսի նկատմամբ:

  • Գազի պղպջակ GBD

Հիվանդությունը, որը հայտնի է նաև որպես ջրասուզակի հիվանդություն, պայմանավորված է արյան մեջ լուծվող գազերի (թթվածին, CO2 և ազոտ) և ջրային միջավայրում անհավասարակշռության պատճառով:

Ջրի միջավայրում այդ գազերի քանակության հանկարծակի նվազումը ձկների արյան մեջ հանգեցնում է այդ գազերի լուծարվումը արյան մեջ և հայտնվել որպես գազի փուչիկներ աչքերի շուրջը և լողաթևի տակ, ծնոտի և այլ մասերի տակ:

Մակաբույծային հիվանդություն Սպիտակ բիծ

Մակաբույծային հիվանդություն Սպիտակ բիծ

 

Ախտանիշներ՝

* Ձկները քիչ են լողում, հետո կանգ առնում:

* Ձկները հրաժարվում են սնունդից:

* Ձկների լողաթիակները պառկած վիճակում են

* Խռիկներում մեծ ծավալով լորձ է արտադրվում

* Արյունահոսություն մաշկի տարբեր մասերում

* Ձկները թաքցնվում են ջրավազանում առկա առարկաների հետևում:

* Ձուկը անընդհատ մնում է ջրան մակերեսում և օդ է կուլ տալիս:

* Այն մուգ մոխրագույն է դառնում սատկելուց առաջ:

Կյանքի երեք կենսաբանական փուլերը (Իկտիոֆտիրիուս)՝

Մաշկի փուլը, իսկական մակաբուծության փուլը

Հանգստանալու փուլ, կիստաորման փուլ

Ծաղկման փուլ

Հեգզամիտիազիս կամ Էկտոմիտիազիս
Հիվանդությունը առաջանում է երիտասարդ իշխանի, մանավանդ նորելուկ ձկնիկների մոտ: Սույն վարակի մակաբույծն է Հեգզամիտա տրուտե կամ Հեգզամիտա սալմոնիսը, որը հայտնվում է ձկան աղիքում։ Ախտանիշներ՝ Ձկան լողալը տարորինակ տեսք ունի, անախորժակ։ Նեկրոպսի զննման արդյունքում, աղիքի մի մասը ստամոքսից անմիջապես հետո, պարունակում է վառ դեղին հեղուկ:
Բուժում՝ Դեղամիջոցներ, ինչպիսիք են ամիտրիլը, դիմետրիդազոլը կամ ֆլագելան օգտագործել սննդի հետ:

Դակտիլոժիրուս
Դրա չափը հասնում է մոտ 1 մմ՝ մոտավորապես սպիտակագույն, արտադրում է եռանկյուն ձվեր: Հանդիսանում է ազատ ջրերի  ձկների խռիկների մակաբույծը, անմիջականորեն փոխանցվում է ձկից ձուկ: Այս մակաբույծը իր ժանիկներով և ծծողներով ոչնչացնում է ձկան խռիկների հյուսվածքները:

Արգուլուս կամ ձկան ոջիլ
Ձկների ոջիլները փոքրիկ կարծրամաշկ միջատներ են, որոնքն ունեն լայն, կլոր, կիսաթափանցիկ մարմին ՝ գունատ կանաչ գույնով և 4 զույգ լողալու ոտքերո:
Ախտանշանները՝ Արգուլուսը կպչում է ձկների մարմնին՝ առաջացնելով քոր ձկների մոտ և ստիպելով դրանց քսել մարմնները առարկաների մակերեսներին: Այս մակաբույծի խայթոցը առաջացնում է երկրորդական վարակներ, ինչպիսիք են վարակիչ եդեմ և ձկների մեջ սապրոլիգենիա սնկային վարակ:

Դիպլոստոմիզիազիս կամ ձկան աջկի որդ
Դա առաջանում է դիպլոիդ մակաբույծի միջոցով: Մեծահասակների դիպլոիդ մակաբույծը հարթ և լայնեցված տեսք ունի:
Կյանքի ցիկլ՝  Հասուն մակաբույծը գտնվում է ձկնորս թռչունների աղիքի մեջ, որոնց առաջնային միջանկյալն վեկտորներն են հանդիսանում կիտրոնախոտի խխունջները, իսկ երկրորդ միջանկյալ վեկտորներն են հանդիսանում ձկների մեծ մասը, որոնք տեղավորվում են ձկների ոսպնյակի մեջ:
Ախտանիշներ՝ Սպիտակ բծեր (գլաուկոմա) բիբ-ի սև ֆոնի վրա

Միկսոբոլուս կամ պտոտակ հիվանդություն
Այս հիվանդության հեղինակն է Myxobulus cerebralis մակաբույծը: Մակաբույթի սերմերը մտնում են վեց ամսականից ցածր ձկան չզարգացած գանգային աճառում և ձկների մեջ առաջացնում են ուժեղ ռեակցիա, երբ գանգը դառնում է ոսկոր, կամ ձկների երկարությունը հասնում է 2-ից 5 սմ:
Ախտանիշներ՝  Վարակված ձոիկը պտտվում իր շուրջը, տեսանելի է նաև մեջկի, պոչի դեֆորմացում ու մուգությունը, ընդ որում ախտանիշները հայտ են գալիս 40 – 60 օրից:
Կանխարգելում՝ Ջրավազանների համար օգտվել մաքուր ջրեր ու օգտվել ախտահանիչներից ջրավազանների և բուծման պարագաների ախտահանման համար։

Լերնիոզ կամ Խարիսխ որդ
Այս մակաբույծը պատկանում է կարծրամաշկերի ընտանիքին: Այս մակաբույծի իգական սեռն է որ առաջացնում է վարակը, որն իր գլխի մասնիկներով կպչում է ձկան մաշկին և մկանների մեջ և տեղավորվում այնտեղ:
Վեկտորի մարմինը բորբոքվում է մակաբույծի գլխի պատճառով, իսկ մակաբույծները, որոնք կպչում են ձկան ծնոտին և բերանին, խանգարում են ձկներին սնվելուց, դարձնելով ձկներին ծայրահեղ թույլ:

Ժիրոդակտիլուս
Այս մակաբույծը պատկանում է լայն որդերի ընտանիքին և առանձնապես համարվում է մաշկի մակաբույծ․

Այն նաև կենդանի ձակ ե ծնում: Երբեմն վարակում է ձկան մաշկը և աչքերը:

Նրանք հաճախ կենտրոնանում են ձկան հետևի լողաթիակի և պոչի վրա:

Բակտերիաների ծագումով տարբեր հիվանդություններ

Բակտերիաների ծագումով տարբեր հիվանդություններ
1- Հարկադրաբար
2- Կամայական (Ներքոհիշյալ կետերը պատկանում են այս դասին)

Flexibacter columnaris
Այս մանրէն առաջացնում է Colonaria (տաք ջրի հիվանդություն) հիվանդությունը: Այս մանրէն հայտնվում է մանրադիտակի սլայդներում՝ որպես սյուներ։

Կլինիկական ախտանիշներ.

Մոխրագույն վերքեր լողաթիակների վրա, որոնք դեղին են դառնում, քանի որ վերքը խոշորացվում է մանրեների ագրեգացման պատճառով:

Լորձը թանձրանում է: Փտում են լողաթիակները ու պոչի թիակները

Վնասում է խռիկների հյուսվածքը, դարձնելով բաց սպիտակ կետեր խռիկների  գլխի վրա։

Flexibacter psychrophilus
Այս մանրէն կարող է առաջացնել պոչի ցողունային հիվանդություն կամ սառը ջրերի սաղմոնի հիվանդություն

Ախտանշաններ.

Վաղ փուլերում լողաթիակների ծայրերը փտում են

Առաջատար փուլերում լողաթիակների շառավիղը սկսում է անջատվել և ի վերջո պոչի թևն ամբողջությամբ ոչնչացվում է:

Խռիկների հիվանդություն
Պատճառ. ազոտային ամոնիակի բարձր կոնցենտրացիան որը առաջացնում է այս հիվանդությունը

Դրա պատճառներն են՝ ձկների խտացումը միջավայրում, ջրի դանդաղ հոսքը, մանրէների կուտակումը և ձկներին գերակերակրումը:

Ձկան ֆուրունկուլ հիվանդություն

Այս հիվանդության հեղինակն է Aeromonas salmonida մանրէն

* Սաստիկ սատկոտում է առաջացնում 13-14 ջերմաստիճանում:

Ախտանիշներ՝ Մաշկի վրա կարմիր բծեր և բորբոքումներ

* Կանխարգելում. Պատվաստում, կարանտինացում, անձնակազմի երթևեկության սահմանափակումներ, ձկների տեղափոխման սահմանափակումներ

Երիկամների հիվանդություն (DKB)

Հիվանդության ախտածինն է Renibacterium salmoninarum մանրէն:

Մուտք է գործում ձկան օրգանիզմի մեջ բերանի, վնասված ձվերի և մաշկի ճանապարհներով:

Ախտանշաններ՝

Մարմնի գույնը սևանում է, որովայնի այտուցվածություն, աչքի էկզոֆթալիա, ենթամաշկային սպիտակ կամ մոխրագույն աբսցեսներ, որը հանգեցնում է բաց վերքերի, սպի երիկամների, լյարդի և փայծաղի վրա; ձկները լողում են այն վայրերում, որտեղ ջրհոսքը ավելի դանդաղ է:

* Կանխարգելում. պատշաճ ղեկավարում, սահմանափակ երթևեկությունը

Սնկային հիվանդություն

  • Սապրոլինոզ

Սապրոլինոզը տերմին է, որը հաճախ օգտագործվում է մաշկի և խռիկների սնկային վարակները նկարագրելու համար: Սույն սունկը իր գործունեության մեխանիզմով վնասում և քայքայում է ձկների մաշկը, դրա արդյունքում առաջանում է սպիտակ մանրաթելերի նման երևութ՝ հիֆեր, մաշկի և լողաթիակների վրա: Երբ ջրավազանի հատակը ծացկված է լինում տիղմով կամ ցեխով, հիֆերիի գույնը վերածվում է վերը նշված գույների:

  • Կանխարգելում՝ Հաշվի առնելով սնկային հիվանդության որպես երգրորդական հիվանդություն, պետք է ձկների դիմադրողականությունը բարձրացնել դրա դեմ, ներառյալ պատշաճ սննդակարգի ապահովում և ձկների խտության կրճատում և ջրի որակի բարձրացում)

Տարբեր վիրուսային հիվանդություններ

Տարբեր վիրուսային հիվանդություններ

  • Հեմոռագիկ սեպտիկեմիա (VHS)
  • Կարմիր բերանի հիվանդություն
  • Արյուն արտադրող հյուսվածքի վարակիչ նեկրոզ (IHN)
  • Ենթաստամոքսային գեղձի նեկրոզային վարակ (IPN)

Հեմոռագիկ արյան սեպտիկեմիա (VHS: Viral Hemorrhagic Septicema)

Հիվանդությունը հայտնաբերվում է ազատ ջրերի ձկներում՝ 8 աստիճան ցածր ջերմաստիճանում

Վարակման ուղիներ.

Թռչուններ, կենդանիներ՝

Ախտանիշներ՝ Էկզոֆթալմիա, աչքի շուրջ արյունազեղում, գունատ խռիկներ, էներգետիկ ու աննպատակ լողում, բարակ և կարմիր երիկամներ։

Ինչպես և սպասվում էր, սատկոտումների մեծ մասը տեղի է ունենում ձկների մեջ մինչև 200 գրամ քաշ։

Արյունազեղված հյուսվածքի վարակիչ նեկրոզ (IHN)

Հիվանդությունը առավել հաճախ հայտնաբերվում է 2 ամսականից փոկրոտ իշխանների մոտ

Վարակման ուղիներ.

Վարակված ձկների շփումը առողջ ձկների հետ, սնուցում վարակված ձկների լեշերի միջոցով, վարակված ջրով, սերմացու վարակված ձկների սերմերից

Ախտանշաններ.

Շղթայական կղանք, էկզոֆթալմիա, գունատ խռիկներ, որովայնի ուռածություն

Վարակիչ ենթաստամոքսային գեղձի նեկրոզի հիվանդություն (IPN- Infecting Pancreatic Necrosis)

Հիվանդությունը վարակում է երիտասարդ իշխաններին.

Ախտանշաններ.

  • Հանկարծակի սատկոտում
  • Մարմնի գույնի մուգացում
  • Էկզոֆթալմիա
  • Արյունահոսություն ենթաստամոքսային գեղձի մեջ
  • Արյունահոսություն ստամոքսում

* Վերջնական ախտորոշումը հնարավոր է վիրուսը աղիքից կամ սեռական օրգաններից հայտնաբերելով: