Փակ հանգույց համակարգ – 7 րդ քայլ

Օզոնացում և Ուլտրամանուշակագույն լամպ
Օզոնացման գեներատորների օգտագործումը ձկնաբուծարաններում արդեն երկար տարիներ է որ իրականացվում է,  սակայն նրանց գերշահագործումը կարող է լուրջ վնաս պատճառել ձկներին: Այն ձկնաբուծարաններում, որոնք շրջակա տարածքից տարանջատված են կամ K-span/UBM շինության տակ են գտնվում, օզոն գազի արտահոսքը կարող է վնասակար լինել նաև տարածքում աշխատող մարդկանց համար, քանի որ մեծ քանակության կարողեն շնչեն առկա աշխատողները: Հետևաբար, դրական և անվտանգ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ձկնաբուծական համակարգում օզոնի մակարդակը պատշաճ ու ճշգրտորեն վերահսկվի ու կարագավորվի ու դրա կողքինպատշաճ ուզոնացման սարքավորումների միացումը և ապահովել բավարար օդափոխությունը:

7 րդ քայլ

7 րդ քայլ

Օզոնի գազը անցանկալի միկրոօրգանիզմների արդյունավետ միջոց է համարվում, որը իրականացնում է օրգանական նյութերի և կենսաօրգանիզմների խորացված օքսիդացման ճանապարհով: Օզոնացման գործընթացում, մանր մասնիկները քայքայվում ու վերածվում են մոլեկուլային կառուցվածքների, որոնք կրկին միանում են իրար և ավելի խոշոր մասնիկներ են ստեղծում: Սույն ձևով քելատների ստեղծումով, միջավայրում գտնվող կարծր նյութերը այժմ կարող են հեռացվել համակարգից՝ շրջանցելով փակ հանգույց ձկնաբուծական ավազաններում գտնվող զանազան տեսակի զտիչների մեջով անցնելուց: Սույն տեխնոլոգիան կիրառվում է նաև ջրի մաքրման սարքերի համար, քանի որ այն ջուրը ավելի է պարզեցնում, ազատելով որևէ բակտերիաներից և մակաբույծներից: Այն հատկապես հարմար է խոշոր և փոքր ձկների բուծման ձկնաբուծարանների համար, որոնք զգայուն են ջրում գտնվող մանր մասնիկների և մանրէների նկատմամբ:

Օզոնի տեխնոլոգիան կարելի է կիրառվել նաև այն դեպքում, երբ փակ հանգույց կամ բաց ձկնաբուծական ավազաններ մուտք գործող ջուրը պետք է ախտահանվի:

Պետք է նշել, որ շատ դեպքերում ուլտրամանուշակագույն համակարգի կիրառումը լավ և անվտանգ այլընտրանք է և նույնիսկ լավ լրացուցիչ գործոն է հանդիսանում օզոնացման սարքի կամ օզոն զարգացնող գեներատորի կողքին:

Ուլտրամանուշակագույն Լամպ
Ուլտրամանուշակագույն լամպը օգտագործում է լույսը այն ալիքի դիապազոնի վրա, որի միջոցով  ոչնչացնում է միկրոօրգանիզմների ԴՆԹ կառուցվածքը: Այս մետոդով, թիրախի մեջ են հայտնվում ջրային միջավայրի բնորոշ բակտերիաները և միաբջջային օրգանիզմները: Այս մեթոդը տասնամյակներ կիրառվել է բժշկական նպատակներով և ոչ մի ազդեցություն չի թողնում ձկների և այլ ակվատիկ տեսակների վրա, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կիրառվում է ձկնաբուծական տարածքներից դուրս: Կարևոր է իմանալ, որ մանրէները արագորեն աճում են օրգանական նյութերում, որոնք վերահսկում են ձկնաբուծարաններում մանրեների քանակը: Լավագույն և ամենաարդյունավետ հսկողությունը իրականացվում է այն ​​դեպքում, երբ այն զուգակցվում է ամբողջական ճառագայթահարման գործընթացով, և այդպիսով վերացնում է միկրոօրգանիզմը միջավայրից:

ՍԴԴՈւլտրամանուշակագույն համակարգերը հեշտությամբ կարելի են կիրառվել փակ սանտեխնիկական համակարգում կամ բաց ջրանցք համակարգում:

7 րդ քայլ

7 րդ քայլ

Ուշադրություն՛։
 Մանրեների և վիրուսների վերահսկման համար, անհրաժեշտ է օրգանիզմների 90%-ի վերացումը, ուստի անհրաժեշտ է ուշադրություն ցուցաբերել ձկնաբուծության համար ուլտրամանուշակագույն համակարգի ճիշտ տարբերակի ընտրությունը:

Ակվատիկ տնտեսության մեջ օգտագործվող ուլտրամանուշակագույն լամպը առավելագույն արտադրողականությունն ապահովելու համար պետք է տեղադրվի ջրի տակ և այդ պայմանում աշխատի, ջրից դուրս տեղադրված լույսերը քիչ ազդեցություն են թողնում ջրի մակերեսի արտացոլման պատճառով կամ ընդհանրապես արդյունքներ չեն գրանցում:

Բեհրուզ Ֆարդ
Ձկնաբուծության վերլուծաբան և խնդիրների լուծման փորձագետ