Փակ հանգույց համակարգ – նախաբան
Հյուսիսային Եվրոպայի երկրներում էկոլոգիայի վերաբերյալ սահմանված սահմանափակումների միջոցով բազմեցման և բուծման միջավայրերում աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու աշխատանքները հանգեցրել են փակ հանգույց ձկնաբուծության տեխնոլոգիայի արագ զարգացմանը: Այնուամենայնիվ, ջրի վերաշրջանառությունը ակվատիկ տնտեսավարումը ավելի և ավել կայուն է դարձրել` նվազեցնելով հիվանդությունների դեպքերը և բարելավելով վերարտադրողական կենտրոնի պարամետրերի վերահսկման եղանակները, որոնք ազդում են աճի վրա: Այս զարգացումը լիովին համապատասխանում է ձկնաբուծության միջազգային ստանդարտներին: Ներկայումս փակ ձկնաբուծական համակարգերը կիրառվում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և աշխարհի այլ կետերում:
րի շրջանառության տնտեսվարման մետոդը նաև ցույց է տալիս, որ բազմացման կետերը այլևս պետք չպիտի գտնվեն գետերի մերձակայքում ըստ նախքին ավանդական մտոդաբանության կերպով: Սույն համակարգերը այժմ կարելի է տեղադրել գրեթե ցանկացած վայր` ջրի շատ ավելի փոքր աղբյուրով և առանց մանրէաբանական ծանրաբեռնավորության: Այսպիսով, մենք հույս ունենք, որ մենք կարող ենք օգնել ակվատիկ տնտեսվարողներին ոչ այնքան հեռավոր ապագայում օգտվել փակ հանգույց համակարգերից և վայելել ձկնաբուծությունից:
Ձկնաբուծությունը ներկայումս աշխարհում ամենաարագ զարգացող ագրո-սննդի ոլորտներից մեկն է, որն ունի աշխարհի բնակչության համար բարձրորակ և առողջ սնունդ ապահովելու ներուժ:
Կենտրոնանալով կայուն արտադրության նկատմամբ, սպառողների պահանջարկներին, սննդի անվտանգության և ակվատիկ տնտեսության ծախսերի կրճատման, մեծ ուշադրություն է պահանջվում ձկնաբուծության և ձկնաբուծության ոլորտում նոր տեխնոլոգիաների շարունակական զարգացումը: Ընդհանուր առմամբ, ակվատիկ տնտեսությունը ազդում է շրջակա միջավայրի վրա, բայց նոր և փակ հանգույց ձկնաբուծարանները զգալիորեն նվազեցնում են բուծման սեզոնի երկարությունը` համեմատած ավանդական ձկնաբուծության հետ: Փակ հանգույց ձկնաբուծական համակարգները ունեն երկու հիմնական առավելություն. Մեկը՝ արտադրության ցածր գին, երգրորտը՝ շրջակա միջավայրի վնասակար հետևանքների կրճատումը:
“Ֆարդ” ձկնաբուծության դեպարտամենտը կենտրոնանում է ավանդական և ավանդական մեթոդները ժամանակակից ակվատիկ տնտեսության և ձկնաբուծական համակարգերի վերածելու նոր մեթոդների վրա և տնտեսվարողին առաջարկում է կիրառել արդի գիտելիքներ արտադրական ուղին շարունակելու համար: “Ֆարդ” ձկնաբուծության համայնքում, մենք ունենք զվարճալի և հարմար լուծումներ ձկնաբուծությունով հետաքրքրված անձանց համար` տանը և արտերկրում:
Փակ հանգույց ձկնաբուծությունը, ըստ էության, նոր տեխնոլոգիա է ձկների կամ ակվատիկ այլ տեսակների բուծման համար` ձկների բուծման մեջ վերամշակված ջրի օգտագործման միջոցով: Այս տեխնոլոգիան հիմնված է կենսաբանական և մեխանիկական ֆիլտրերի օգտագործման վրա և կարող է օգտագործվել ցանկացած ակվատիկ տնտեսության զարգացման համար, ինչպիսիք են ձուկը, ծովախեցգետինը, ոստրե և այլն:
Փակ հանգույց ձկնաբուծությունը արագորեն աճում է աշխարհի շատ կետերում, իսկ նոր ժամանակակից բուծման համակարգերը տեղակայված են ակվաբուծական վայրերում, և ավելի հետաքրքիր այն է, որ Փակ հանգույց ձկնաբուծության համակարգը կիրառվում է վտանգված ակվատիկ տեսակների փրկության համար:
Փակ հանգույց ձկնաբուծությունը կարող է իրականացվել տարբեր տեմպերով, կախված նրանից թե որքան ջուր է օգտագործվում: Որոշ ավանդական ֆերմերային տնտեսություններ, ունենալով ելքային ջուր 100 լիտր/վարկյան յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց ծավալ, 10 կիլո համարժեք ձկներ են բուծում, բայց փակ հանգույց ձկնաբուծարաններում` նվազագույն մուտքային ջրով, որը գտնվում է փակ տարածքում կամ շինության տակ, օգտագործելով 10 լիտր / վայրկյան նոր մուտքային հոսք և երբեմն թարմ ջուր: Նույնիսկ ավելի քիչ ծավալով, այն տնտեսվարում են և շահագործում են 80 կգ ձուկ արտադրություն մեկ խորանարդ մետր յուրաքանչյուր բուծման սեզոնի համար:
Հուսով ենք, որ “Ֆարդ” ձկնաբուծության համայնքում մեր գիտելիքները օգտակար կլինեն ձկնաբուծության և ակվատիկ տնտեսվարման բոլոր սիրահարների համար:
Բեհրուզ Ֆարդ
Ձկնաբուծության վերլուծաբան և խնդիրների լուծման փորձագետ