Փակ հանգույց համակարգ – 2րդ քայլ
Ձկնաբուծության փակ հանգույցի համակարգում, բարձրորակ համակարգը ձեռնտու է ձկների բուծման համար, քանի որ այն նվազագույնի է հասցնում ձկան մնացորդների քանակը և դրանով իսկ նվազեցնում է դրա հետևանքները ջրի մաքրման համակարգի վրա: Ոչ մասնագիտական կառավարման համակարգի կերակրման ծրագրում օգտագործվում են բոլոր տեսակի անհարմար սննդի նյութեր, սակայն սննդի փոխակերպման տեմպը (FCR) բացատրում է, թե քանի կիլոգրամ սննդանյութ է սպառվում ձեր վերջնական արտադրանքի (ձկների) մեկ կիլոգրամի դիմաց: Ձկնաբուծության զբաղվող տնտեսվարողը պետք է իմանա, որ բարձրորակ սննդանյութերը ավելի մեծ եկամտաբերություն ունեն ձկների աճի վրա և ավելի քիչ ազդեցություն են ունենում շրջանարվող ջրի մաքրման համակարգի վրա: Անբավարար սնունդը հավասարազոր է փողի անիմաստ կորստի, և, բացի այդ, այն չի կարող ունենալ այլ ազդեցություն, քան զտիչ համակարգի վրա հավելյալ ճնշման ավելացումը: Պետք է նշել, որ պատշաճ սնունդը մատչելի է ժամանակակից համակարգերում օգտագործման համար: Նմանատիպ մթերքների համադրման նպատակը ձկների մեջ սպիտակուցների կլանումը առավելագույնի հասցնելն է իսկ մյուս կողմից, ամոնիակի մակարդակը ջրի մեջ նվազագույնի հասցնելն է:
Ձկնաբուծական ավազանի միջավայրի պայմանները պետք է բավարարեն ձկների պահանջները` կախված ջրի որակից և ավազանի ձևավորումից: Ավազանների ճիշտ ձևավորման հատկանիշները, ինչպիսիք են չափը, ծավալը, կառուծվացքը, ջրի խորությունը, ավազանի մաքրության հարմարավետությունը և այլն, կարող են էական ազդեցություն ունենալ դրա գործունեության վրա:
Եթե ձկները հիմնականում ավազանի ամենախորը կետում են մնում, ապա ավազանի ջրի մակարդակը շատ կարևոր է, ինչպես նաև ջրի խորությունը և ջրի հոսքը որոնք կարելի է նվազեցնել (կախված ձկների տեսակից, չափից կամ տեսակից), իսկ ազատ ջրերի ձկատեսակները ավելի մեծ ջրի ծավալից են օգտվում և բնականաբար ջրի հոսքի ավելի բարձր տեմպերի ֆոնին, ավելի լավ աճ են գրանցում։
Կլոր կամ ութանկյուն ձկնաբուծական ավազանում ջուրը շարժվում է շրջանաձև ձևով, որի արդյունքում ստեղծվում է հորձանապտույտի ջրի սյուն: Օրգանական մասնիկները համեմատաբար շարունակում են մնալ միջավայրում մի քանի րոպե կարճ ժամանակով, կախված ձկնաբուծական ավազանի չափից` ջրի հիդրավլիկ հոսքի և ավազանի կառուցվածքի ինքնամաքրման ազդեցության պատճաներով: Հետևաբար, ուղղահայաց մուտքի ճշգրտումը նման ավազանների ջրի հոսքը վերահսկելու համար արդյունավետ գաղափար է հանդիսանում:
Իհարկե, եթե ձկնաբուծական ավազանը արդյունավետորեն պահպանվի ձկների հետ, ապա ձկնաբուծական ավազանի ինքնամաքրման գործունեությունը ավելի լավ և հարմար կանդրադառնա ձկնաբուծության տնտեսության վրա:
Ձկնաբուծության ավազանի ձևավորելու ժամանակ ավազանի լանջը (կախված ձկան տեսակից) մեծ ազդեցություն չի իրականացնում ձկան մնացորդների հեռացման աշխատանքի արդյունավետության վրա, բայց այն հեշտացնում է ավազանը ամբողջովին ջրահեռացման ժամանակ:
Կլոր կամ ութանկյուն ավազանների կառուցումը համեմատաբար միջհոսքային (Raceway) տարբերակին ավելի բարձր շինարարական ծախսեր են պահանջում` և ավելի լայն տարածք են գրավում: Ութանկյուն ավազաններում ձկնաբուծությունը, ըստ երևույթին, ավելի խելամիտ է եթե տվյալ ավազանը պատշաճ կերպով է կառուցված ու ձևավորված, ինչը հանգեցնում է տարածքի ավելի արդյունավետ օգտագործումը, քան կլորաձև ավազաններին, միաժամանակ ստանալով կլոր ավազանի դրական հիդրավլիկ հատկությունը: Հարկ է նշել, որ խոշոր ավազանների կառուցման ժամանակ կլոր կամ ութանկյունաձև ավազանները միշտ ավելի լավ արդյունքներ են հաղորդում, քան մյուս կառույցները, քանի որ սա ձկնաբութական ավազանի կառուցման ամենաուժեղ և լավագույն տարբերակն է:
Լուծարված թթվածնի համարժեք ծավալը անհրաժեշտ գործոն է հանդիսանում ձկնաբուծության մեջ ձկների արողջության համար, և սովորաբար ձկնաբուծական ավազան մոտք գործող ջրի թթվածնի մակարդակը բարձրացնելով, լուծարված թթվածնի քանակը հնարավոր է բարձր մակարդակի վրա պահպանել:
Մաքուր թթվածնի անմիջական ներարկումը ձկնաբուծական ավազանի միջավայրում, օգտագործելով տարբեր օդափոխիչ համակարգեր և դիֆուզերներ, կարելի է իրականացնել։ Սակայն, այդ մետոդը ավելի քիչ արդյունավետ է, քան մաքուր թթվածինի տարբերակը:
Կլոր կամ ութանկյուն ավազանի լուծարված թթվածնի մակարդակի կառավարումը և կարգաբերումը համեմատաբար հեշտ է, քանի որ առկա ստեղծված հորձանապտույտ համակարգը շարունակաբար խառնում է լուծարված թթվածինը գրեթե ավազանում գտնվող ամբողջ ջրի հետ: Սա նշանակում է, որ ձկնաբուծական ավազանի թթվածնի օպտիմալ մակարդակի պահպանումը շատ հեշտ է: Թթվածնի հաշվիչ կամ ջրի մեջ լուծվող թթվածնային զոնդը, որը տեղակայված է ավազանի ջրի հեռացման ելքի մոտակայքում, դրական նշան է հաղորդում բավարար լուծարված թթվածնի առկայության մասին: Կլոր կամ ութանկյուն ավազանին ավելացված լուծարված թթվածնի քանակը գնահատելու համար պահանջվող ժամանակը կլինի համեմատաբար կարճ: Վերոնշյալ զոնդը կամ թթվածնի հաշվիչը չպետք է տեղադրվեն այնտեղ, որտեղ մաքուր թթվածին է ներարկվում, կամ որտեղ ներարկվում է թթվածնով լի ջուրը:
Այնուամենայնիվ, միջհոսքային (Raceway) ավազանում, վերին և ստորին մուտքի թթվածնի պարունակությունը ավելի բարձր կլինի ելքի կետում՝ կախված տարբեր միջավայրից, որում յուրաքանչյուր ձուկ լողում է: Լուծարված թթվածնի քանակը չափելու համար թթվածնի հաշվիչը կամ թթվածնի զոնդը միշտ պետք է տեղակայված լինեն այն կետում, որտեղ թթվածնը ամենացածր մակարդակում է, որը գտնվում է ելքի մոտ: Լուծարված թթվածնի կառավարումը սովորաբար կարևոր է ելքի վրա և դժվարացնում է լուծարված թթվածնի կարգավորումը, քանի որ ձկնաբուծական ավազանի մուտքի և ելքի կետերում լուծարված թթվածնի կարգավորումը հետաձգման դեպքում կարող է տևել մինչև մեկ ժամ: Դա կարող է հանգեցնել դրան, որ լուծարված թթվածինի մակարդակը բարձրանա և հաստատվի ցանկալի մակարդակի սահմաններում: Ալգորիթմների միջոցով պլանավորման և լուծարված թթվածնի կառավարման ժամանակակից համակարգերի տեղադրման շնորհիվ, մենք կարող ենք խուսափել վերոնշյալ անցանկալի տատանումներից:
Բեհրուզ Ֆարդ
Ձկնաբուծության վերլուծաբան և խնդիրների լուծման փորձագետ