Ձկնաբուծության պատմությունը ԱՄՆ-ում
Միացյալ Նահանգներում ավելի ու ավելի շատ մարդիկ ամեն օր մուտք են գործում ԱՄՆ-ում եկամտաբեր և բարձրորակ ձկնաբուծական բիզնեսում: Ըստ FAO- ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) տվյալների, 2005 թվականին Միացյալ Նահանգները վայրի բնությունից ստացել է 4,888,621 տոննա ձուկ և ևս 471.958 տոննա ձուկ ձկնաբուծության միջոցով: Սա հենց պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն Չինաստանից, Պերուից, Հնդկաստանից և Ինդոնեզիաից հետո զբաղեցնի աշխարհում հինգերորդ խոշոր ձկնարտադրող և բուծող, ունենալով աշխարհում ձկների և այլ ակվատիկ տեսակների արտադրության 5.8 տոկոսը։:
ԱՄՆ-ի ձկնաբուծության մասին օրենքները մշակվում են դաշնային և նահանգային մակարդակներում: Սննդի և դեղերի վարչակազմը (FDA), Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտը (DHHS), Գյուղատնտեսության դեպարտամենտը (USDA) և շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը առաջատար դաշնային գործակալություններն են, որոնք կարգաբերում են տարբեր ակվատիկ տեսակների բուծական տնտեսությունների գործունեությունը Միացյալ Նահանգներում վերահսկում են: Դաշնային մակարդակում կան այլ գերատեսչություններ և գործակալություններ, որոնք վերահսկում են ակվատիկ տնտեսության գործունեությունները ու աշխատանքները, ներառյալ ԱՄՆ-ի օվկիանոսի և մթնոլորտային կառավարման ազգային վարչությունը (NOAA) Առևտրի դեպարտամենտում, ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչությունը (FDA), ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտը ( USDA) և Միացյալ Նահանգների Ձկան և վայրի բնության ծառայությունը (FWS): Դաշնային կառավարությունը կարգավորում է նաև ձկնաբուծության և սննդի արտադրության գործունեությունը, ներառյալ ապրանքների կամ ծառայությունների առևտուրը պետությունների կամ արտասահմանյան երկրների միջև:
Տարբեր ձկնատեսակների բուծումը ԱՄՆ-ում
Միացյալ Նահանգները Տիլապիա ձկների ամենամեծ սպառողն է աշխարհում: Մեր երկրում որոշ մարդիկ, դրթված անձնական թշնամական կամ շահամոլության մթնոլորդից, փորձում են այդ ձկնատեսակի սպառումը վնասակար ներկայացնեն, տարածելով կեղծ ու անհիմն տեղեկություններ: Տիլապիա ձուկն աշխարհում երկրորդ տեղն է հատկացրե ձկնաբուծության մեջ` տարբեր տեսակի ծածաներից հետո: ԱՄՆ-ի ձկնաբուծության մարմինը ընդունել է եզակի կանոններ ՝ շրջակա միջավայրին պատճառող հնարավոր վնասները կանխելու համար, քանի որ ԱՄՆ-ում տիլապիլա ձկնաբուծությունը տնտեսվարողների կողմից բարձր ողջունելի կարգավիճակ է ստացել:
Տիլապիա ձկները տարիներ շարունակ ճանաչված են եղել և ներդրման սուբյեկտ էին հանդիսացե Միացյալ Նահանգներում՝ ձկնաբուծական կազմակերպությունների և համայնքների կողմից: Այսօր տիլապիան ԱՄՆ-ում չորրորդ ամենապահանջված ծովամթերքն է ծովախեցգետինից, տունա ձկնատեսակից և իշխանից հետո: 2002 թվականից, Միացյալ Նահանգներում տիլապիայի սպառումը կայունորեն աճում է, այնպես որ, 2010-ի, անսպասելիորեն տիլապիայի սպառումը բնակչության շրջանում աճել է 20% -ով: ԱՄՆ բնակչությունը միջին հաշվով սպառում է տարեկան ավելի քան 200 հազար տոննա թիլապիա: Սա հենց պատճառ հանդիսացավ, որ յուրաքանչյուր նահանգի ձկնաբուծության վարչությունը ընդունել հատուկ տիլապիայի բուծման համար կանոններ՝ «տիլափիա» ձկների արտադրության և աճեցման, ինչպես նաև ներքին շուկայի պահանջարքը ապահովելու համար՝ հաշվի առնելով հրատապ աճող հետաքրքրությունը տիլապիայի բուծման նկատմամբ արտադրողների և ժողովրդի կողմից:
Միացյալ Նահանգներում ձկնատեսակների մի շարք տեսակների ևս մեկ օրինակ է «Մեծագլուխ ծածան»-ը, որը աշխարհում չորրորդ խոշոր տեսակի բուխման ենթակա ձկնատեսակն է հանդիսանում (Տարեկան 1.27 միլիարդ կգ 1995 թ-ին): Մեծագլուխ ծածանը- ը Միացյալ Նահանգների հարավային շրջաններին ներկայացվել է 1980-ականների սկզբին Չինաստանի կողմից (այս ձկների ամենա մեծ բուծող պետությունը): Այս ձկներն ունեն նաև այլ անվանակոչումներ, որոնք են` ազնիվ ձուկ, բծավոր ամուր և լճի ձուկ: Միացյալ Նահանգներում, մեծագլուխ ծածանը համատեղ ջրանցքային լոքոյի «բազմատեսակ» մեթոդով մոտ 2064 հեկտար գետնային ավազաններում բուծում են: Երբ լոքոների շուկայական գինը անկում է գրանցում և շուկան դեպրեսիայի է ենթարկվում, մեծագլուխ ծածանը դիտվում է որպես ձկնաբուծարանների եկամտի կարևոր և արժեքավոր աղբյուր, այնպես որ այդ խոշոր ծածանների բուծման տնտեսությունը ունակ է որ լոքո տնտեսվարողներին աջակցի ու շուկայում ոտքի վրա պահի:
Մեծագլուծ ծածանը ունի համեղ ու հաճելի միս, բայց ոսկորների ծավալը ամերիկացիների համար շատ են:
Ձկնաբուծության եղանակները և տեսակները ԱՄՆ-ում
Ձկնաբուծությունը ԱՄՆ-ում իրականացվում է գետնային ավազանների, ֆայբերգլաս բաքերում և տանկերներում: Սովորաբար փոքր ձկները, այսպես կոչված, ոչ-հասուն ձկները` քաշով մինչև 20 գրամ, ավելի դիմացկուն են, երբ պահվում են գետնային ավազաններում և 6-8 ամիս հետո հասնում են մոտ 600-800 գրամի: Միացյալ Նահանգներում ձկնաբուծության մեջ կիրառվող մեկ այլ մեթոդ գոյություն ունի, և դրա նախագիծը, որը ներկայացվեց 2018-ի սկզբին, բուծումը իրականացվում է ակվարիումում: Ըստ Նորդիկ ընկերության, այս նախագիծը լինելու է աշխարհի ամենամեծ ձկնաբուծական ակվարիումը:
Ամերիկայի ամենակարևոր և լավագույն ձկնաբուծարանները
Ինչպես ասացինք, ԱՄՆ-ը տիլապիայի ամենամեծ սպառողն է: Այդ նպատակով Միացյալ Նահանգներում կան բազմաթիվ տիլափիա ձկնաբուծարաններ: Սույն ձուկի բուծման համար տարբեր քաղաքներում սկսվել են լայնածավալ ներդրումներ: Օրինակ, Ֆլորիդայում թիլափիա ձկնաբուծարանի կառուցման ներդրումները կարելի է նշել: ԱՄՆ-ի ձկնաբուծական և այլ ակվատիկ տեսակների բուծման տնտեսության այլ արդյունաբերությունը այն նահանգներում որ Մեկզիկայի ծոցի հետ կապ ունեն, օրինակ՝ Ֆլորիդան, Լուիզիանան և Ալաբաման, ավելի երկար և ուժեղ պատմություն ունեն: Միացյալ Նահանգներում ձկնաբուծական գործունեության բազմազանությունը հանգեցրել է այս արդյունաբերության զարգացմանը` երկրի բարենպաստ կլիմայական պայմանների և մթնոլորտային բարենպաստ հատկությունների շնորհիվ: Դաշնային մակարդակում, ձկնաբուծարանների և այլ ակվատիկ տնտեսությունների տեղակայման վայրերը սահմանվում են 1980 թվականի «Ազգային ձկնաբուծարանների մասին» ազգային օրենքում որպես «վերահսկվող և հատուկ միջավայրերում ակվատիկ տեսակների բուծում և մեծացում»: Այս կանոններից մեկը մատնանշում է այս վայրերի սահմանված լինելը օվկիանոսներին (բացառությամբ իշխան ձկի մասնավոր բուծարանները Խաղաղ օվկիանոսում):
Բեհրուզ Ֆարդ Ձկնաբուծության վերլուծաբան և խնդիրների լուծման փորձագետ