Ձկնաբուծության ծրագրերի իրականացման եղանակներ
Վստահված եղանակ
Այս եղանակով, “Ֆարդ” Ձկնաբուծության հիմնարկը ձեռնարկում է ծրագրի իրականացման բոլոր գործողությունները և աշխատանքներն իրականացնում է իր հաշվին և իր պատասխանատվության ներքո՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ քայլերը, սարքավորումները, անձնակազմը:
Գործարքային եղանակ
Այս եղանակով գործառնությունների կատարման հետ կապված բոլոր գործողությունները փոխանցվում են տվյալ կողմին, ում հետ որ պայմանագիր է կնքվել ու կոչվում է կոնտրակտոր, և նա առաջարկում է պրոյեկտի իրականացման համար իր գնային առաջարկը, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ գործոններն ու հնարավորությունները մատակարարելու և իրագործելու համար: Կոնտրակտորը ըստ պայմանագրիը ստանձնում է աշխատանքների հանձնումը և շահագործումը և այն իրականացնում է իրա ղեկավարության և պատասխանատվության ներքո:
Ղեկավարման համաձայնագրի եղանակ
Այս եղանակով պրոյեկտի իրականացման հետ կապված բոլոր գործողությունները պատվիրատույի (անմիջական ծախսերի տեսքով) կողմից ըստ կնքվող պայմանային գործարքի ներքո, , որը կոչվում է ղեկավարման պայմանագիր, հանձնվում է պրոյեկտի գործնականորեն իրականացման ղեկավար կողմին, որը հանդիսանում է արդեն գործատույի վստահված անձը և իրականացնում է բոլոր աշխատանքները հաստատված ձեռնավարձի դիմաց:
Աշխատավարձի եղանակ
Այս եղանակով գործատուն ինքն է զբաղվում անհրաժեշտ պայմանները (նյութեր, սարքավորումներ) ապահովելու համար ու դա անում է բացառապես վարձակալելով աշխատուժի միջոցով: Ընդհանրապես, գործարքը համարվում է “Աշխատավարձի եղանակ”, երբ նյութերը մատակարարվում են գործատուի կողմից իսկ կատարող կողմը ւստանձնում է բոլոր այլ գործոնների ապահովումը (սարքավորումներ, աշխատուժ և աշխատանքների ղեկավարում):
Վերջնական գին եղանակ
Այս եղանակում, որը հանդիսանում է գործարքային եղանակի տեսակներից մեկը, պրոյեկտը ամբողջականորեն հաստատված ու վերջնական ինչ որ գնի դիմաց հանձնվում է կատարող կողմին։
Քառակուսի մետր կամ աշխատանքի միավոր
Այս մեթոդը նման է պայմանագրային մեթոդին, որում պրոյեկտի իրականացնումը պայմանավորված է նշանակված աշխատանքի միավորի գնի չափսով, օրինակ՝ քառակուսի մետր ենթակառուցվածք, մետր ջրանցքի երկարություն, քառակուսի մետր ջրմուղ մաքրման կայանի, մետր ջրի փոխանցման ջրմուղ կամ նմանատիպ:
Տոկոսային եղանակ
Դա հանդիսանում է հենց նույն պայմանագրային եղանակը, բայց վճարումները հիմնված են աշխատանքի առաջընթացի տոկոսի վրա: Կան այլ եղանակներ, ինչպիսիք են Ձկնաբուծության նախագծի ընդհանուր համաձայնագիրը, առկա է նաև մասնակի համաձայնագիր։ Վերոնշյալ յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները և որոշում կայացնելու համար բոլոր ասպեկտները պետք է հաշվի առնվեն: