Ձկնաբուծության պատմությունը Ադրբեջանում
Ադրբեջանի Հանրապետության տարածքը կազմում է 60086 կմ2, որի 1.6% -ը կազմում է ջուրը: Խորհրդային Միության նկատմամբ Ադրբեջանի կառավարության հակումից հետևանքով, 1990-ականների սկզբին Ադրբեջանում ձկնորսության և ձկնաբուծության տնտեսությունը կտրուկ անկում գրանցեց և ձկան բուծումը տարեկան ավելի քան 20 հազար տոննաի չափ նվազեց: Բայց այսօր Ադրբեջանի Հանրապետությունը ձկնաբուծության և խավիարի արտադրության մեջ առաջընթաց է արձանագրում: Ադրբեջանը համեմատած այլ հարավային կովկազյան երկրներին շատ ավելի մեծ տարածքով է շնորհված և ունի ավելի մեծ բնակչություն։ Մյուս կողմից, այս երկիրը համեմատած տարածաշրջանի այլ երկրներին քաղցրահամ ջրի ամենացածր պաշարները ունի: Ջրային ռեսուրսների հասանելիության առումով Ադրբեջանի առավելություններից մեկը նրա ափամերձ երկարությունն է՝ շուրջ 840 կիլոմետր: Ադրբեջանի ձկնաբուծությունը և նրա խոշոր ձկնորսական նավատորմը երկրի ձկնորսության և ձկների սպառման հարուստ մշակույթի արտացոլումն են: Խորհրդային Միության փլուզումից հետո և Ադրբեջանի անկախության սկզբնական տարիների, ձկնորսության արդյունաբերությունը կորցրեց իր արդյունավետությունը: Դա հանգեցրեց ձկների առևտրի և այս սննդակարգի առևտրային արժեքի կտրուկ անկումը՝ ինչպես Կասպից ծովում, այնպես էլ ներքին ջրերում:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին ներդրողների հետաքրքրությունը Ադրբեջանում ձկնաբուծության ոլորտում աճել է: Դա մասամբ պայմանավորված է կառավարության կողմից այս ոլորտի՝ որպես սննդամթերքի արտադրության ակտիվ մասի մեծ ուշադրության շնորհիվ, մանավանդ, որ այն մարդկանց համար սննդի անվտանգություն ապահովելու ծրագրի կառավարության կարևոր մասն է: Բացի այդ, շուկայում ձկների բարձր գները և մարդկանց աճող գնողունակությունը տնտեսական բարձր աճի շնորհիվ ավելի հետաքրքիր է դարձել ձկնաբուծության ոլորտը: Այնուամենայնիվ, Ադրբեջանում ձկնաբուծությունը դեռևս լիովին չի կայունացել, քանի որ դեռ առկա չե այն կանոնավոր նպատակասլված ծրագիրը այդ արդունաբերության զարգացման համար:
Տարբեր ձկնատեսակների բուծումը Ադրբեջանում
Ադրբեջանում բուծման ենթակա մի շարք ձկնատեսակները հետևյալն են՝
Թառափ. Ադրբեջանը առաջին երկիրն է, որը զարգացրել է կենսաբանական տեխնոլոգիան թառափի արհեստական բուծման համար (Կուր գետի առկայության շնորհիվ): Այդ գետը հարավային կովկասի ամենամեծ գետն է և ընդլայնվել է երկրում, ինչը զգալիորեն հանգեցրել է ձկների և այլ ակվատիկ կենդանատեսակների տարածումը տարածաշրջանի ջրերում:
Իշխան ձուկ. Իշխան ձկի արհեստական բուծման տեխնոլոգիան մշակվել է Կասպից ծովում 1954 թվականին:
Սաղմոն կամ ազատ ջրի ձուկ. Ադրբեջանի ձկնաբուծարանների կարևոր խնդիրն է պահպանել Կասպից ծովում սաղմոն ձկների արտակարգ քանակը:
Ձկնատեսակներ, որոնք հիմնականում բուծում են ադրբեջանական ծկնաբուծարաններում հետևյալն են՝ եվրոպական ծածան, արծաթափոր և բուսակեր ծածաններ (Ամուր): Արծաթափոր ծածանը և բուսակեր ծածանը առաջին անգամ Ադրբեջանին են ներկայացրել 1960-ին:
Նաև այս երկրում բուծման առարկա են հանդիսանում Կորա ձուկը և Կիպրինոիդ ընտանիքի անդամ ձկները, օրինակ՝ բարերը, դանիոները, ռասբորաները և շնաձկները, որի նպատակով բաց են թողնվում բուծման բաքերում, լճերում, Կորա գետում և Կասպից ծովում:
Կարմրախայտը, կասպիծ ձուկը, տառեխը ու այլ օվկյանուսային ձկները կազմում են Ադրբեջանում բուծման ենթակա ձկնատեսակներ:
Ձկնաբուծության տեսակները Ադրբեջանում
Ադրբեջանում ձկնաբուծության տարբեր եղանակներ կան: Օրինակ՝ ձկնաբուծության մի տեսակ, որում ազատ են արձակվում ձկները Կուրա գետում և Կասպից ծովում: Մեկ այլ եղանակում, բուծման գործնթացը բաքերում և ավազաններում է իրականցվում: Անհրաժեշտ պետական ֆինանսավորումը և բյուջեի ընդլայնումը Ադրբեջանում ձկնաբուծության զարգացման ուղղությամբ մեծ խթան կհաղորդի ձկնաբուծության հետաքրքրողներին: Ըստ փորձագետներին, նախատեսված գործողությունները, արդյունավետ միջազգային համագործակցության հետ մեկտեղ, FAO- ի պրոյեկտների և այլ միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերի շրջանակներում, թույլ են տալիս առաջիկա մի քանի տարիներին զարգացնել և բարձրացնել ձկնաբուծության արդյունավետությունը: Բացի առևտրի նշանակություն ունեցող ձկների և այլ ակվատիկ տեսակի ծկնաբուծությունից, Ադրբեջանի Հանրապետությունում մի շարք ձկնատեսակների կա ջրային մշակույթի արտադրություն և վերամշակում:
Ադրբեջանի ամենակարևոր և հայտնի ձկնաբուծարանները
- Թառափ ձկնատեսակների ձկնաբուծարանը Նեֆտչալ համայնքում. Նեֆտչալը հանդիսանում է Ադրբեջանի արևելյան շրջանում գտնվող քաղաք: Քաղաքը տեղակայված է Կասպից ծովի արևմտյան ափին և իր անունով, ինչպես պարզ է դառնում, նավթով հարուստ շրջան է:
1954 թ.-ին աշխարհում առաջին անգամ փորձնական նպատակներով Ադրբեջանում Քուրա գետի հարակից նավթային Չալե քաղաքում ձկնաբուծարան կառուցվեց: Այդ ժամանակվանից ի վեր, Ադրբեջանը լայնորեն արդիականացնում է, վերասարքավորում է և բարգավաճեցնում է այս բուծման կենտրոնը: Այսօր Ադրբեջանի Հանրապետությունում Բաքվի խավիարն ստանում են երեք տեսակի ձկներից` ռուսական թառափ, սև թառափ (ամերիկյան խավիարի ձուկ) և Բելուգա ձկնատեսակներից: Ադրբեջանի Բաքու քաղաքը բացառապես խավիար սննդակարգը մատակարարում է ժամանակակից բազմաստղանի հյուրանոցներին, հայտնի և հեղինակավոր առևտրի կենտրոններին և ադրբեջանական ռեստորաններին:
- Զաքաթալա համայնքի Մագով գետի սաղմոնի ձկնաբուծարան (Զաքաթալեն մի քաղաք է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում: Գտնվում է Թալա գետի ափին):
Ադրբեջանի մեկ այլ ձկնաբուծարան գտնվում է Զաքաթալայում: Զաքաթալեն մի շրջան է, որտեղ բուծում են գետի իշխան, ծիածանի իշխան և ոսկե իշխան տեսակները, որոնք արդյունաբերության մեջ շատ արժեքավոր տեսակներ են հանդիսանում: Ձկների էկոլոգիական կարիքները բավարարելու համար օգտագործում են լեռնային գետերից, աղբյուրներից և ջրհորներից, ինչը հանգեցնում է առողջ և բնական ձկների աճի:
- Բացի այդ, Ադրբեջանի գետերն ու բնական լճերը ունեն նաև խոշոր ձկների բաքեր, որոնցից ամենամեծն են հանդիսանում Քուրա գետի վրա գտնվող Մինգաչևիր և Շամրաք ջրամբարները: Արազ ամբարտակը գտնվելով Արազ գետի վրա երկրի երրորդ խոշոր ձկնաբուծական կենտրոնն է հանդիսանում:
- Զաքաթալա համայնքի Մագով գետի սաղմոնի ձկնաբուծարան (Զաքաթալեն մի քաղաք է Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում: Գտնվում է Թալա գետի ափին):
Ադրբեջանի մեկ այլ ձկնաբուծարան գտնվում է Զաքաթալայում: Զաքաթալեն մի շրջան է, որտեղ բուծում են գետի իշխան, ծիածանի իշխան և ոսկե իշխան տեսակները, որոնք արդյունաբերության մեջ շատ արժեքավոր տեսակներ են հանդիսանում: Ձկների էկոլոգիական կարիքները բավարարելու համար օգտագործում են լեռնային գետերից, աղբյուրներից և ջրհորներից, ինչը հանգեցնում է առողջ և բնական ձկների աճի:
- Բացի այդ, Ադրբեջանի գետերն ու բնական լճերը ունեն նաև խոշոր ձկների բաքեր, որոնցից ամենամեծն են հանդիսանում Քուրա գետի վրա գտնվող Մինգաչևիր և Շամրաք ջրամբարները: Արազ ամբարտակը գտնվելով Արազ գետի վրա երկրի երրորդ խոշոր ձկնաբուծական կենտրոնն է հանդիսանում:
Բեհրուզ Ֆարդ Ձկնաբուծության վերլուծաբան և խնդիրների լուծման փորձագետ